Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Գրիգորյանն Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանից Բաքու է թռել FlyOne ավիաընկերության Gulfstream G450 ինքնաթիռը։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։