Search
Close this search box.

Արշակ Կարապետյանն արձագանքում է

ՀՃՇ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում  փոխանցում է գեներալ Արշակ Կարապետյանի հետ հեռախոսազրույցից մեկ հատված.

«Գրեթե միշտ այն պաշտոնյաները, ովքեր իրենց պաշտոնավարման ժամանակներում դեմ են եղել և դեմ են արտահայտվել այս իշխանություններին` վերջիններիս կայացրած սխալ և հակահայ որոշումների համար, կամ փորձել են սեփական նախաձեռնությամբ այդ սխալ որոշումները փոխել, և գոնե երկրի սահմանների վրա չտարածել դրանք… այսպիսի պաշտոնյաները միշտ էլ հետագայում հետապնդվել են, և նրանց անվանն ու գործին փորձել են «ցեխ շպրտել»:
Չի´ ստացվելու: Ես հայ գեներալ եմ, ով դեմ է կանգնել «նահանջի» որոշմանը, «չկրակելու» որոշմանը, ով դեմ է կանգնել Հայաստանից մեկ միլիմետր հանձնմանը, ով դեմ է եղել Արցախի հանձնմանը: Եվ նմանատիպ բազում «դեմ»-եր կարող եմ թվարկել: Ահա թե ինչու զարմանալի չէ ՀՀ իշխանությունների այսօրինակ պահվածքը, նրանց շարքային ջղաձգումներն ու վախերը:
Հիշե´ք, ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են` վերանում են»
(մեջբերման ավարտ):