Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը նոր պաշտոն կստանա

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Նարեկ Զեյնալյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խնդրանով» վայր է դրել մանդատը: