«Արցախի ժողովրդի 80 տոկոսն աղքատության շեմից ներքև է ապրում». Արտակ Բեգլարյան

«Մեր պահանջները ներկայացված են նաև Խորհրդի՝ ամսի 29-ի հանրահավաքի պահանջագրի մեջ»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Գլխավոր հարցը բնակարանային ծրագիրն է, զբաղվածության ու բնակվարձի աջակցության ծրագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական վերջնանպատակը հավաքական վերադարձն է, իսկ մինչ այդ ցանկանում են բնակվել ՀՀ-ում՝ արժանապատիվ պայմաններով: «Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բաց կառավարությունն արդեն ընտրել է ցրիվ բնակության կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը ու խնդիրը տանում է վարկավորման դաշտ: Մենք պնդում ենք, որ պետք է լինի համայնքային բնակեցում ու պետք է զբաղվածության ծրագրերը փոխկապակցված լինեն բնակարանային ծրագրերի հետ, որն արված չէ: Այս պայմաններում, երբ ինչ-որ առաջարկներ են արվում ու հարկադրանքի լեզվով են խոսում ժողովրդի հետ, նրանց սոցիալական վիճակը կտրում ծանրանում է: Արցախի ժողովրդի շուրջ 80 տոկոսը աղքատության շեմից ներքև է ապրում»,- շարունակեց նա: