Search
Close this search box.

Անկարան Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունից դրական արդյունքների հույս ունի

Please enter a valid URL

Անկարան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը դրական արդյունքներ կտա։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա։ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա»,- ասել է Թուրքիայի նախագահը։