ԱՀԱԶԱՆԳ. Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում, իսկ ՀՎԿԱԿ տնօրեն ազատում է պրոֆեսիոնալ համաճարակաբաններին

Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում։ Հիվանդանոցներում, հատկապես մանկական բաժանմունքներում մեծաթիվ են թոքաբորբերով, օտիտներով, օբստրուկտիվ բրոնխիտներով ևալյ ախտորոշումներով հիվանդները։ Իսկ ինչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի: Այս մասին իր էջում գրել է Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կենտրոնում նշանակված է մի տնօրեն, որը հերթով ազատում է աշխատանքից պրոֆեսիոնալ համաճարակաբաններին, մանրէաբաններին, վարակաբաններին և այլոց, և նշանակում իր շրջապատի «տաղանդավոր» ընկերներին, որոնք ազգային կենտրոնում ապահովում են, օրինակ , անվտանգությունը, ակտիվ կատարում են կենտրոնի աշխատակիցների ներկա-բացակաները և օպերատիվ տեղեկատվություն հասցնում շեֆին։

Հ․Գ․ Կարևորը ՇԵՖՆ է, իսկ վարակները թող տարածվեն։ Ոչինչ, մեր հիվանդները ընբռնումով կմոտենան»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։