Search
Close this search box.

Աղետի գոտում 7 բնակավայրի կապն արտաքին աշխարհի հետ 4 օրով կկտրվի

Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը 4 օրով փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է Ալավերդու համայնքապետարանը։

«Օգոստոսի 19-ին, առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ն, փակ է լինելու դեպի նշված բնակավայրեր տանող ավտոճանապարհը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին։
Հրատապ առաջացած կարիքների դեպքում համայնքապետարանը կոչ է անում զանգահարել իրենց կամ կապ հաստատել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։