Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն։ Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է արտահայտվել այն բանի համար, որ, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Երասխ և հանդիպել ՀՀ-ում ԵՄ առաքելության դդիտորդների հետ։
Բաքվից հայտարարում են, թե այս քայլը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են «Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»։