Search
Close this search box.

36 ժամով գազամատակարարման պլանային դադարեցում կլինի

Please enter a valid URL

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 3-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ, Մարմարիկ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Գոռգոչ, Փյունիկ, Արտավազ, Ջրառատավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող ԱԳԼՃԿ-ների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ-ի, «Տ-Մետալ» ՓԲԸ-ի գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: