Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Վաչե Տերտերյանը այս պաշտոնում է շուրջ 19 տարի, այդ ընթացքում փոփոխվել են ոչ միայն իշխանությունները, այլեւ նախարարության անվանումը, սակայն ինքը մնացել է իր պաշտոնում: