Զոհվել է ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցը

Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակից Աննա Պրոկոֆևան զոհվել է Բելգորոդի մարզում՝ Դեմիդովկա գյուղի մերձակայքում։ Այս մասին հայտնել է բլոգեր Վլադիմիր Ռոմանովը։
«Խմբագրական առաջադրանք կատարելիս զոհվել է Առաջին ալիքի ռազմական թղթակից Աննա Պրոկոֆևան։ Խիզախ, ազնիվ և պարկեշտ մարդ։ Պրոֆեսիոնալ»,- ասել է նա:

Պրոկոֆևան պարբերաբար աշխատել է կրակի տակ՝ ռեպորտաժներ պատրաստելով հակամարտության գոտուց։

Նշենք, որ հեռուստաալիքը լուրը դեռ չի հաստատել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։