Փետրվարի 22-ի առավոտյան ռուսական զորքերը զանգվածային հարձակումներ են իրականացրել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի վրա: Այս մասին հայտնել է Դոնեցկի ՕՎԱ-ի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
Ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս չորսը վիրավորվել են:
Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, քանի որ փլատակներում կարող են մարդիկ լինել։
Հրետակոծությունը նաև զգալի ավերածություններ է առաջացրել քաղաքում, այդ թվում՝ վնասվել են 10 բազմահարկ շենք, 21 առանձնատուն, 3 արտադրական տարածք և այլն: