Ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում թուրքերի և բոլորի հետ. Պետրոս Ղազարյանը` Փաշինյանի ժպտադեմ նկարի մասին

Ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում թուրքերի և բոլորի հետ, այս մասին գրել է Հանրային հեռուստաընկերության մեկնաբան, լրագրող Պետրոս Ղազարյանը:

«Քանի օր է՝ ֆեյսբուքյան հայրենասերները, կայքերը, տելեգրամ ալիքները, մի խումբ լրագրողներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ վերլուծում են Փաշինյանի ժպտադեմ նկարը` իբր բռնացրել են նրա թրքամետ լինելը:

Մեր ողբերգություններից մեկն էլ հասարակության ու քաղաքական որոշումներ կայացնողների միջև խողովակի դեր կատարող այդ շերտի այդ աստիճան դատարկությունն ու տկարամտությունն է։

Եթե վերլուծաբաններն ու լրագրողները այսպիսին են,  բա հասարակությունը ինչպե՞ս պիտի մարսի քաղաքական հարցերը և ադեկվատ որոշումներ կայացնի։

Չէ՞ որ նկար վերլուծող այդ դատարկագլուխ ու անպատասխանատու պլեադան միջնորդն է վերնախավի ու հասարակության միջև։

Այս նկարներով ուզում եմ ասել, որ ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ։

Իսկ եթե մեր ղեկավարները թուրք տեսած Գառնիկի դեմքով հանդիպեն թուրք ղեկավարներին, մենակ խայտառակ կանեն իրենց, բոլորին և պետությունը»,- Facebook-ում գրել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։