«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ համայնքում արդեն ուրվագծվում է հնարավոր ընտրապայքարի պատկերը, և այս պահին մի քանի անուններ են շրջանառվում։
Ընտրապայքարի մեջ մտնելու մտադրություն ունի Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, ով դեռևս վերջնական հստակություն չունի, թե որ քաղաքական ուժի կամ ձևաչափի ներքո է մասնակցելու ընտրություններին։ Խոսվում է նաև հնարավոր այլ քաղաքական ձևաչափերի և «Ուժեղ Հայաստան»-ի հետ համագործակցության մասին:
Արթիկում ընտրապայքարին պատրաստվում է միանալ նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ Արթուր Աստոյանն է։ Աստոյանը Արթիկում հայտնի ձեռնոցների գործարարանի սեփականատերն է։
Արթիկի նախկին քաղաքապետ, կազինոներում խաղադրույքներ անելու սիրահար Մխիթար Վարագյանը արդեն իսկ մինի քարոզարշավներ է անում ու պաշտոններ բաժանում. «Վիզ դրեք անցնեմ, ոչ մեկիդ դիլխոր չեմ թողնի»,-ասում են՝ ասում է արթիկցների շրջանում գռփող-չռփողի ունեն վաստակած նախկին քաղաքապետը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





