«Ժողովուրդ». Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս օրերին գտնվում է Թուրքիայում, մինչդեռ նախարարությունում շարունակում են քննարկվել սպասվող կադրային փոփոխությունները։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հայտարարել էր, թե նախարարների փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն վերադաս օղակներից ներքև կադրային վերադասավորումներ անպայման կլինեն։

Այդ հայտարարությունից հետո արդեն մեկնարկել են փոփոխությունները։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարության երկու փոխնախարար հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին, և, ըստ ամենայնի, նույն գործընթացը սպասվում է նաև առողջապահության նախարարությունում։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ փոխնախարարի պաշտոններից կազատվեն Աստղիկ Գրիգորյանը և Լևոն Հակոբյանը։ Ինչ վերաբերում է Լենա Նանուշյանին, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա պաշտոնանկության վերաբերյալ որոշումը ևս խիստ սպասելի է՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, պաշտոնավարման ընթացքում արձանագրված ձախողումները և այն խնդիրները, որոնք, ըստ մեր տեղեկությունների, չեն կարող անտեսվել կադրային որոշումներ կայացնելիս։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանին։ Վերջինս լսեց մեր հարցերը, խոստացավ ավելի ուշ կապ հաստատել, սակայն դրանից հետո մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ակնհայտ է, որ առողջապահության նախարարությունում կադրային գործընթացները շարունակվում են, և, թերևս, հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է գերատեսչության լռությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։