Search
Close this search box.

«Ժողովուրդ». Կոնջորյանի կնոջը միլիոնավոր դրամներ կարողանում է վճարել, Մեղրիի աղբահանության վճարը տալ չի կարողանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աջ ու ձախ ֆինանսական կարգապահության դասեր տվող Նիկոլ Փաշինյանի կառավարության ենթակայությամբ գործող «Հայփոստ ՓԲԸ»-ն չի վճարում Մեղրի համայնքի աղբահանության մասով կուտակված պարտքը։ Բանը հասել է նրան, որ սահմանամերձ համայնքը դատարանի միջոցով է փորձում ստանալ իր պարտքի հասանելիք գումարը։

Այդ նպատակով հարուցվել է վարչական վարույթ, որի մասին երեկ ծանուցվել է ՔՊ-ականների հուսալի օրրան «Հայփոստ»-ը, որտեղ իշխանական պատգամավորի կնոջ աշխատավարձը տարեցտարի ավելանում է` 2021 թվականին 6.8 միլիոն դրամ էր, 2022 թվականին դարձավ 9.5 միլիոն, 2023 թվականին՝ 10.5 միլիոն դրամ։

Կոռուպցիան սա՜ է, պարո՛ն Փաշինյան՝ Ձեր ղեկավարման դարաշրջանը։

Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, ընդամենը «Հայփոստ»-ի ֆիլատելիայի բաժնի ղեկավարն է, որը հասարակ հաստիք է այդքան բարձր աշխատավարձի համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում