Ժամը 10:40-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 187 հազար 917 քաղաքացի, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ էական խախտումներ են արձանագրվել։
Մելոյանի խոսքով՝ մի շարք ընտրատեղամասերում արգելվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձանց մուտքը։
«Մտահոգիչ է ծրարների որակը, թափանցիկ են, ընտրողի գաղտնիության իրավունքը խախտվում է»,- մանրամասնեց նա։





