Search
Close this search box.

Ժամանակն է կանգնելու ու պաշտպանելու մեր զինվորներին, մեր ընտանիքներին և մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան

Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչու՞ այս ապիկար իշխանությունները չեն բարձրաձայնում գերիների հարցը, ինչու՞ են մոռացության տալիս մեր զինվորների երեխաների ճակատագրի հարցը։ Հարց չի՞ առաջանում, որ իմ վերջին հրամանից հետո՝ կրակ բացել թշնամու վրա, իշխանությունները ստեղծեցին խոչընդոտներ, քանի որ դա խանգարում էր նրանց նախապես պլանավորված բանակը քանդելու ծրագրերին։ Ազատվեցին իմ նման հայրենասեր սպայական կազմից, որպեսզի կարողանան անարգել իրականացնել իրենց դավաճանական նպատակները։
Այժմ, իշխանությունները մեծ ջանքերով լծվել են մի աշխատանքի, որի նպատակը մեր ազգային բանակի քանդումն ու քայքայումն է։ Նրանց նպատակն է թուլացնել մեր պաշտպանական կարողությունները և խարխլել մեր ազգի միասնությունը։ Մենք չպետք է անտարբեր մնանք, չպետք է թույլ տանք, որ այս ամենը շարունակվի։ Մեր ժողովրդի ապագան, մեր զավակների անվտանգությունը և մեր հայրենիքի անկախությունը կախված են մեր միասնությունից ու պատրաստակամությունից՝ պաշտպանելու այն, ինչ մեզ համար սրբություն է։

Ժամանակն է կանգնելու ու պաշտպանելու մեր զինվորներին, մեր ընտանիքներին և մեր հայրենիքը։ Չենք կարող թույլ տալ, որ այսպիսի վտանգավոր ծրագրերը իրականացվեն մեր ժողովրդի անունով։ Եկեք միավորվենք և պայքարենք հանուն մեր հայրենիքի ապագայի։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
Արշակ Կարապետյան