ՏԵՍԱՆՅՈւԹ․ Պայթյուն-հրդեհ էր տեղի ունեցել. ինչ է կատարվել Նուբարաշենի աղբավայրում. մանրամասներ

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 18-ին Նուբարաշենի աղբավայրում պայթյուն-հրդեհ էր տեղի ունեցել, կային տուժածներ։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչպես են իրենց զգում տուժածները։ «Սանհանգույցից տարօրինակ հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել՝ ինչով է պայմանավորված, ներս է մտել, լույսը վառել ու պայթյունը տեղի է ունեցել։ Գտնվում է կայուն ծանր վիճակում»,- զեկուցեցին նիստի ժամանակ։ Նշվեց, որ սանհանգույցի կոյուղագծի միջոցով շմոլ գազի կուտակում է տեղի ունեցել, որն էլ դարձել է պայթյունի պատճառ։ Ավինյանն ասաց, որ նմանատիպ դեպքերը վկայում են այն մասին, որ անվտանգության հետ կապված դեռևս անելիքներ կան։

 

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։