Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ամերիկյան որոշ ռազմանավերի՝ ի պատասխան Իսլամական Հանրապետությանը պատկանող նավի կալանման, հաղորդում է Tasnim-ը՝ հղում կատարելով Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակին։
Նրա տվյալներով` ԱՄՆ զինված ուժերի կողմից կալանված նավը Չինաստանից ուղևորվում էր դեպի Օմանի ծոց, ԱՄՆ զինվորականները կրակ են բացել դրա վրա՝ խախտելով հրադադարը, և շարքից հանել են նավիգացիոն համակարգը։ Ի պատասխան՝ Իրանը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է ամերիկյան նավերի վրա։





