Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրավունքի և հենց իրավունքի գերակայությունը պետք է հանդիսանա արժեհամակարգ:
2025 թվականի հունիսի 17-ից հետո Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց, որ իշխանությունը դատարանների անկախություն չի հանդուրժում։ Անտեսվեցին նույնիսկ ընտրական երաշխիքները:
Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում, մարդասիրությունը պիտի լինի անսակարկելի իրավական արժեք։Ուժեղ Հայաստանում կալանքը չի կարող լինել իշխանության սիրած պատիժը։
Մենք պետք է փակենք քաղաքական հետապնդումների, ռեպրեսիվ կալանքների էջը։ Մեկընդմիշտ փակենք։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Ուժ, խաղաղություն և համերաշխություն բոլորիս։





