Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ավտոերթով Գյումրի մեկնած վարաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում էր նաև Աննա Հակոբյանը, ում հետ վարչապետը վերջերս է ամուսանլուծվել։
Աննա Հակոբյանին լրագրողները հարց ուղղեցին, արդյո՞ք մտադիր է կրկին միանալ նախկին ամուսնուն, սակայն Աննա Հակոբյանը չպատասխանեց ոչ մի հարցի։
Հիշեցնենք, որ այսօր մեծ ավտոերթով նշվելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը, ինչպես նաև Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։





