Զելենսկին հայտնել է` ովքեր են uպանել Արմեն Սարգսյանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները: Այս մասին նա հայտարարել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։

Վերջինս խնդրել է հաստատել կամ հերքել ռուսական կողմի հայտարարություններն այն մասին, թե Կիևը կապ ունի պայթյունի հետ, որի հետևանքով Արմեն Սարգսյանը մահացել է։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «ոչնչացրել է երկրի արևելքում ուկրաինացիների սպանությունների հետևում կանգնած մարդու»: Սպանվածի անունը Զելենսկին «չգիտի»։

Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։