Պեսկովը հայտնել է, թե ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ներառել է ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցությանն առնչվող իրավիճակի գրեթե բոլոր ասպեկտները, այդ թվում՝ կառույցի անդամ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկել են ընդհանուր առմամբ»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք քննարկվել է չորս առաջնորդների հայտարարությունը։ «Քննարկումը կայացել է ի շարունակություն այն օրակարգի, որն արծարծվել էր Աստանայում տեղի ունեցած Բարձրագույն [Եվրասիական տնտեսական] խորհրդի նիստի ժամանակ»։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ միությանը Հայաստանի անդամակցության նրբություններին առնչվող բոլոր հարցերը կմշակվեն մինչև դեկտեմբեր։

Նա նշել է, որ երկրների համապատասխան գերատեսչությունները պետք է առաջնորդներին «զեկուցեն այս հարցի մշակման ընթացքի մասին»։ «Այս ամենը դեռ պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։