ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկրների ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի արդյունքները։
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։
«Քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները», – ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։





