«Զովեր» նորաստեղծ թաղամասի բնակիչների բողոքը. Aravot

«Առավոտին» են դիմել Կոտայքի մարզի «Զովեր» նորաստեղծ թաղամասի բնակիչները։ Նրանք բողոքում են, որ վաղուց ստացել են իրենց բնակարանները, դարձել են էլցանցի և խմելու ջրի բաժանորդ, սակայն ոչ մի կերպ չեն կարող դառնալ բնական գազի սպառողներ։ Բնակիչներն իրենց բնակարաններում վաղուց անցկացրել են գազի խողովակները, տեղադրել ջեռուցման կաթսաներ, մարտկոցներ, շատերն ավարտել են վերանորոգման ու անգամ բնակարանների կահավորման աշխատանքները, սակայն բաղձալի գազն այդպես էլ չի հասնում բնակիչներին։ Վերջիններիս զանգերին ու այցերին ամեն անգամ կառուցապատողը պատասխանում է, թե առաջիկա 3 ամսում հարցը կլուծվի, այսինքն՝ խաբում են եռամսյակ առ եռամսյակ և այսպես շարունակ՝ շուրջ 1,5 տարի, վերջին եռամսյակը լրացավ այս ապրիլին․․․ Չնայած կառուցապատողի հետ պայմանագրում, որը կնքվել է 4 տարի առաջ, հասկանալի լեզվով գրված է, որ կենտրոնական ջեռուցում չի լինելու, իսկ բոլոր կոմունիկացիաները կհասցվեն բնակարանների դռան մոտ։

Բնակարանների վաճառքն իրականացնում է «Մանգոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ն։ Վերջիններս կարծես համաձայնության են եկել Գազպրոմ Արմենիայի հետ, որ բնակիչները գազի բաժանորդ դառնալու համար պետք է լրացուցիչ վճարեն 700 հազար դրամ։ Հանգամանք, որը պայմանագրում չկա։ Բնակիչներն իմ միջոցով փորձեցին ինքնուրույն պարզել խնդրի պատճառը։ Ես ս/թ մարտի 27-ին էլեկտրոնային նամակով դիմեցի Գազպրոմ Արմենիային, թողնելով հեռախոսահամարս, էլեկտրոնային, ինչպես նաև բնակարանիս հասցեները։ Սակայն այդպես էլ գրավոր ոչ մի պատասխան չստացա, թե որպես լրագրող, թե որպես քաղաքացի։

Տպավորություն է ստեղծվում, որ հարցերը՝ ե՞րբ գազը հասանելի կլինի բնակիչներին ու ի՞նչ աշխատանքներ են տարվել մինչ օրս, ռազմական գաղտնիք են պարունակում։ Իսկ բնակիչները խորհում են, որ բնակարանների վաճառքն իրականացնող «Մանգոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ն և Գազպրոմ Արմենիան փոխշահավետ համաձայնությամբ բարձրացնում են բնակարանների գները, այլապես ինչո՞ւ է լռում Գազպրոմ Արմենիան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։