Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին. Մեդվեդև

Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄ: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մեդվեդևը ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով ռեֆերենդում անցկացնելու կոչին Փաշինյանի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը՝ արձակել» բանաձևի հետ։

«Բառացիորեն այսպես. հանրաքվեով ոչինչ չենք որոշի, քանի դեռ մեզ չեն կանչել ԵՄ։ Իսկ հետո, բնականաբար, թռվռալով կվազենք Եվրոպաներ։ Բայց մինչ այդ կօգտվենք ԵԱՏՄ բոլոր արտոնություններից՝ հմտորեն գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին։ Ապրի՛, իհարկե»,- գրել է Մեդվեդևը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։