«Ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քիչ թվեր.
«Ուժեղ Հայաստանի» օտգին ընտրակաշառքի գործերով կա 177 մեղադրյալ,
ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառքի գործերով կա 55 մեղադրյալ (այս թիվը աճել է, տվյալները մի քանի օրվա են),
«Հայաստան դաշինքի» օգտին ընտրակաշառքի գործերով կա 17 մեղադրյալ։
Եվ այս ամենը այսբերգի վերևի մասն է, ընտրակաշառքի իրական ծավալների մաքսիմում 1%-ը։
Այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն ու ամբողջ հանրապետությունում վերաքվեարկություն լինի։
Չի կարող լինել խորհրդարան, որի զգալի մասի քվե հավաքելու առանձքային մեխանիզմներից է ընտրակաշառքը։ Բայց դե ԿԸՀ-ին մեկ է, ԿԸՀ-ում մոռացել են, որ իրենք են ընտրությունների օրինականությունը վերահսկող սահմանադրական մարմինը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։