Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը իրավապահները նրան տարել են ՝ հայտնի չէ արդյոք ձերբակալվածի կարգավիճակով

Մոտ 2 ժամ առաջ խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի Թալինում գտնվող տունը, որից հետո նրան տանից իրավապահները տարել են հայտնի չէ՝ արդյոք ձերբակալվածի կարգավիճակով:
Այս մասին NewDay.am-ին ահազանգում են նրա ընկերները:
Էդիկ Մալոյանը հայտնի է արցախյան պատերազմներում իր սխրանքներով:
Նրան շնորհվել էր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան:
44 օրյա պատերազմի ընթացքում Մարտակերտի գնդի փոխհրամանտարն էր:
Քառօրյա պատերազմում փոքրաթիվ խմբով հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրք էր հետ բերել:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։