Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ կողմնակի անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 21-ին՝ ժամը 11։30-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Սարակապ, Աղին, Իսահակյան, Հայկաձոր, Քարաբերդ, Ջրափի, Բագրավան բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 20։00։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։