Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդունում է ֆրանսիացի նոր կուրսանտի, որը լիարժեք կերպով կներառվի ուսումնական գործընթացում:
«Նա իր հայ կուրսընկերների հետ կկիսի իր առօրյան և ուսումը: Այս փոխանակումների շնորհիվ մեր բանակների միջև համագործակցությունն ստանում է երկարաժամկետ բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։