«Սահմանադրությունը ոտնահարել են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանադրությունը ոտնահարել են
ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի և Արուսյակ Մանավազյանի օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվեց, որ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։ Դպրոցականներն անգամ գիտեն, որ սահմանադրությունը մայր օրենք է, այն իրավաբանական գերակա ուժ ունի, քան այլ օրենքները։ ՀՀ սահմանադրությունը հռչակում է համընդհանուր ընտրական իրավունք, իսկ ԱԺ-ում հակասահմանդրական օրենսդրական փոփոխություններ են արվել, խլել արտերկրում կես տարի գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը։ Օրենսդրական հաջորդ փոփոխությամբ ՔՊ-ականները կարող են սահմանել, որ ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեն միայն ՔՊ կուսակցության անդամները»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։