«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը:

Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս, ըստ էության, ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։

Միքայելյանը երեկ մեզ հորդորեց չշտապել: «Ժամանակը կգա՝ կիմանաք` վերցնո՞ւմ եմ մանդատը, թե՞ չէ»,- ասաց նա, իսկ ԵԿՄ-ն փակվելու լուրերի առնչությամբ էլ ասաց, որ լուրջ չվերաբերվենք․ 4 տարի է՝ խոսում են այդ մասին։

Հիշեցնենք․ ՔՊ քասթինգի ժամանակ, երբ վարչությունը քննում ու ցուցակագրում էր առաջին 50-յակում ընդգրկված թեկնածուներին, փակ նիստի ժամանակ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չէր տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն էր հետաքրքրվել. «Եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, կամանդիր»:

Միքայելյանը պատասխանել էր․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն էին տվել Միքայելյանի թեկնածությանը: Հավանաբար, հիմա «կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։