«Ինչո՞ւ Քըլըչը պիտի չշնորհավորեր ինձ»,- ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի շնորհավորանքից հետո մարդիկ սկսեցին ասել, որ ձեր ընտրվելու մեջ Թուրքիայի մատն է խառը։ «Նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ ՌԴ-ից և այլ տեղերից։ ՌԴ իմ գործընկերը գրել և շնորհավորել է։ Կամ ասենք ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ, Վրաստանի վարչապետի հրահանգո՞վ է Փաշինյանը հաղթել ընտրություններում։ Այդ ապուշությունները կարող են ասել, բայց պետք է հիմք ունենալ»,- նշեց Ռուբինյանը։
@armlife.lurer Տարբեր շրջանակներ նշեցին, որ ձեր ընտրվելու մեջ նաև Թուրքիայի մատն է խառը․ լրագրողի հարցը՝ Ռուբինյանին #news #armlife #newsarmenia #lurer





