«Հրապարակ»․ «Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 2022 թվականից հետո պաշտպանական գերատեսչությունում, այսպես կոչված, «ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել։ Ամեն զորամասում նախարար Պապիկյանը նշանակել է մեկ հոգու, որը եղել է իր աչքն ու ականջը:

Այդ անձը պետք է պարզեր, թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչ է մտածում իշխանությունների մասին եւ այլն։ Մի քանի զորամասերում «պալիտ են արել» «ստուկաչներին», ընդ որում, կարելի է ասել` իրենք են իրենց «պալիտ արել», քանի որ այնքան են հարցեր տվել ու սադրել զորքին, զինծառայողների քաղաքական հայացքներով հետաքրքրվել, որ պարզ է դարձել նպատակը:

Մեզ պատմեցին, որ բացահայտված «լրտեսների» նկատմամբ որոշ տեղերում պատժիչ գործողություններ են իրականացվել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։