Սուտ համար 1. ասում են, որ ես սովորել և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում. ստում են՝ ես իմ ուսանողական տարիները անցկացրել եմ սկզբում Հայաստանում՝ ԵՊՀ-ում սովորելու տարիներին, հետո՝ Լոնդոնում, երբ մագիստրատուրա եմ ավարտել, հետո՝ Լեհաստանում, երբ կրկին մագիստրատուրա եմ ավարտել, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
Հավելեց՝ Թուրքիայում համալսարան չի գնացել, ոչինչ չի սովորել. «Թուրքական դիպլոմ չունեմ, չկա մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում։
Ինչի՞ մասին է խոսքը. 2016-17 թվականներին 5 ամսով ես մասնակցել եմ «Հրանտ Դինքի» հիմնադրամի ծրագրին։ Հետազոտություն եմ իրականացրել, որը, ի դեպ, չեմ էլ ավարտել, որովհետև կեսից եկել եմ Հայաստան։ Եթե դա համարվում է «վերապատրաստում», դա մեղադրանք է»։





