Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղարկի ընտրության արդյունքները և «ՔՊ»-ի արդյունքները վերանայի: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:
«Տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված ստանում ընտրությունների, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Այս ամենը հաշվի առնելով, մենք վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։
Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում, այսօրվա իրավիճակով ՔՊ-ն արդեն իսկ ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, և չի կարող Ալիևի ցուցումով սահմանադրություն փոխել: Մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվի արդյունքները»,- նշել է Կարապետյանը:





