Search
Close this search box.

Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը. Գերմանիայի ԱԳՆ

Please enter a valid URL

Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու քայլերը՝ առանց Երևանի և Բաքվի մասնակցության։ Գերմանիայի ԱԳՆ X-ի էջում հաղորդվում է, որ տեղի է ունեցել Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։

«Թուրքիան կարևոր միջնորդ է հարևանությունում խաղաղության հաստատման գործում։ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլերը քննարկվել են արտգործնախարարների հանդիպման ժամանակ»,- նշվում է X-ում Գերմանիայի ԱԳՆ էջում։