Տրանսպորտի թանկացումը պետք է բացառվի. Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տրանսպորտի թանկացումը միայն տնտեսական խնդիր չէ, այլև քաղաքական ռազմավարություն։
Առաջինը՝ սա իշխանության կողմից նետված մարտահրավեր է ընդդիմությանը: Իշխանությունը փորձում է պարզել՝ արդյո՞ք ընդդիմությունը, խոսքերից և սոցցանցային գրառումներից բացի կկարողանա գեներացնել տրանսպորտի թանկացման դեմ արդյունավետ պայքար՝ օգտագործելով բոլոր հասանելի ռեսուրսները։ Այս գործընթացը կարող է դառնալ 2026թ Ազգային ժողովի ընտրությունների մարտավարության մշակման դաշտ, որտեղ իշխանությունը կգնահատի ընդդիմության կազմակերպչական կարողությունները, և արդյո՞ք ժողովուրդը կբարձրաձայնի իր բողոքը, թե կշարունակի լուռ հանդուրժել այս անարդարությունը:

Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, կփորձի մանիպուլացնել հանրային կարծիքը, թանկացումը ներկայացնել որպես Տիգրան Ավինյանի նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանի համար բացելով «հերոսի» կերպարի դուռ: Նա կարող է մի քանի ամիս անց «վշտացած» չեղարկել թանկացումը՝ «հոգատար փրկիչ առաջնորդի» դեր խաղալով հայտարարի, որ ժողովուրդը շահագործման մատերիալ չէ, ներկայացնել իրեն որպես «հերոս փրկիչ», ընդհուպ մինչև Տիգրան Ավինյանի հրաժարականը, հավաքելով քաղաքական դիվիդենտներ:
Իշխանությանը թվում է, թե 300 դրամը փոքր գումար է, բայց այն ծանր բեռ է սոցիալապես խոցելի խմբերի՝ աշխատավորների, ուսանողների և տարեցների համար։
Այս թանկացումը ոչ միայն բացահայտում է կառավարման անարդյունավետությունը, այլև իշխանության անտարբերությունը քաղաքացիների խնդիրների հանդեպ։

Տրանսպորտի թանկացումը պետք է բացառվի, քանի դեռ չի բարձրացվել մարդկանց եկամուտը։ Հակառակ դեպքում, հասարակական տրանսպորտը կդառնա ոչ թե ծառայություն, այլ շահագործման միջոց։ Ժողովուրդը չի կարող վճարել այն գինը, որը չի համապատասխանում իր եկամուտներին։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։