Թոշակառուն օրական ընդամենը 1 հաց է գնելու. «Հայաքվե»

Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության 32-33 տոկոսը աղքատ է, և աղքատներ ու միայնակ ծերեր բնակվում են նաև Երևանի կենտրոնում: Այս մասին փոխանցում են «Հայաքվե» նախաձեռնությունից:

«35-45 հազար դրամ թոշակ ստացող քաղաքացին 2026 թվականին վճարելու է մոտավորապես 350 000 դրամ գույքահարկ։ 12 ամսվա նրա թոշակը կազմելու է մոտավորապես 500 000 դրամ։

Եթե նա 326 000–ը վճարելու է որպես գույքահարկ, դրանից մնալու է մոտ 180 000 դրամ։ Այսինքն` թոշակառուին 1 տարի գոյատևելու, ապրելու համար մնալու է օրական 500 դրամ։ Դա նշանակում է, որ թոշակառուն օրական ընդամենը 1 հաց է գնելու»,- ասված է հաղորդագրության մեջ: