Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին» գրառմամբ։

«Մենք գտնվում ենք հարավարևամտյան տաք հոսանքների ազդեցության գոտում, որոնք կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի արդյունքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. ցերեկային ժամերին Սյունիքի հովիտներում, Արարտյան դաշում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։ Բայց հուլիսի 3-ի երեկոյան ժամերից մեր երկիր Սև ծովի շրջաններից ներթափանցում է հերթական ցիկլոնը, որը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիս 3-ի երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում, հուլիսի 4-8-ի գիշերը և հետկեսօրային ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Հուլիսի 4-5-ը Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։