«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դուք ինչպե՞ս եք պաշտոն բաժանում, գուցե լինի է ընտրությունների երկրո՞րդ փուլ։ Ինչո՞ւ եք շտապում։ Ինչո՞ւ եք շտապել Ռուբեն Ռուբինյանին կարգել ԱԺ նախագահ, ես հարց ունեմ. Ռուբեն Ռուբինյանն իր ուսանողական տարիներին ի՞նչ գործունեությամբ է զբաղվել, երբ եղել է Թուրքիայում։
Նրան առաջիններից մեկը, որ շնորհավորել է՝ թուրք գործընկերը՝ Սերդար Քըլըչն է, մաղթել է «շարունակական հաջողություններ»։ Հաջողություններ ո՞ւմ համար, Թուրքիայի՞։ Ժողովուրդը շատ հարցեր ունի։
Ինչ վերաբերում է Փաշինյանի շտապողականությանը․ նախ՝ նա իր հաղթանակի մասին հայտարարել է, երբ ընդամենը 10% քվեաթերթիկների հաշվարկ էր ընթանում։ Դա խոսում է նրա մասին, որ Փաշինյանը հասկացել էր՝ չի հաղթում։
Հիմա էլ, երբ դեռ որոշում չկա ՍԴ-ի կողմից՝ պաշտոններ են բաժանում։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չի ուզում երկրորդ փուլ, որովհետև վստահ չի, որ այն ռեսուրսը, որ կիրառել է՝ էլի կկարողանա կիրառել։
ՍԴ-ից ակնկալիքը հետևյալն է․ ապացուցել, որ ՀՀ-ում կա և՛ Սահմանադրություն և՛ կա սահմանադրականություն, հենց սրա մասին այսօր ՍԴ-ում իր ելույթի ժամանակ մեջբերեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ժողովուրդը, անկախ վերապահումներից ՍԴ-ի վերաբերյալ, հույս ունի, որ ՍԴ-ն կծառայի ժողովրդի, ժողովրդավարության շահերին։





