ՏԵՍԱՆՅՈւԹ․ Արդյո՞ք ձեզ առաջարկվել է ՀՀ նախագահ պաշտոնը․ հարց՝ Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքեց մամուլի տեղեկությունները, թե ինքը զբաղեցնելու է ՀՀ նախգահի պաշտոնը։

«Դա անհեթեթություն է, ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, դա կոռեկտ չեմ համարում»,–ասաց նա այսօր՝ հուլիսի 2–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ։ Ի դեպ, ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ և նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն է»։

Ալեն Սիմոնյանը ակտիվ քաղաքականությունից չի հեռանա. ««Իմ պես քաղաքական գործիչները շա՞տ են քաղաքական դաշտում, որ ես քաղաքական դաշտը լքեմ, թողնեմ, այսպես ասած, եռագլուխ միավորմանը, որպեսզի շարունակեն Հայաստանի Հանրապետությունը բզկտել։ Ես քարոզարշավի մեջ եմ եղել և մեր քաղաքացիներին, իմ գործընկերների հետ և վարչապետի հետ միասին բան եմ խոստացել, հիմա իմ խրամատը ես հինգ տարի այստեղ պահեցի, մեկ այլ տեղ իմ խրամատը կշարունակեմ պահել։ Ի՞նչ է փոխվել, ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո»։

@armlife.lurer

Արդյո՞ք ձեզ առաջարկվել է ՀՀ նախագահ պաշտոնը․ հարց՝ Ալեն Սիմոնյանին #newsarmenia armlife.am #hayastan #news

♬ оригинальный звук — Armlife — Armlife

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։