Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ինչպես հայտնել էինք՝ Նոր Նորքի թաղապետարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյուքում բլոգեր Արթուր Չախոյանին ևս մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:
Քիչ առաջ Քննչական կոմիտեի խոսնակը հայտնել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ:

Հիշեցնենք՝ երեկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծել էին Արթուր Չախոյանին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։