Իշխանությունները պանիկայի մեջ են, քանի որ շատ փքքր թվով քաղաքացիներ են ձեռք բերել տրանսպորտային նոր փաթեթները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Չեն հասկանում, որ մարդիկ այդ փաթեթները չեն գնում, ոչ թե նրա համար, որ Հայկ Մարությանը կամ որեւէ մեկը ինչ-որ բան է ասում, այլ նրա համար, որ ուղղակի ֆինանսական հնարավորություն չունեն: Իրենք այս պահին փորձում են սեւացնեն ֆեյքերով, դեղին մամուլով»,-ասաց նա:
Մարությանը նշում է, որ նոր տրանպորտային համակարգի համար քաղաքապետարանը կարող է սուբսիդավորել. «Տիգրան Ավինյանին հարցրեցի, թե գույքահարկի թանկացումից ինչքան եկամուտ եք ստանալու, նա պատասխանեց 20 միլիարդ դրամ, ես էլ ասեցի, որ կարող են այդ գումարից 5 միլիարդ դրամ սուբսիդավորել տրանսպորտը»,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: