ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ծանր օրեն են. ինչ է կատարվել գիշերը

Անցած գիշեր Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվել են բողոքի ցույցերը, որոնք ոստիկանությունը փորձել է ցրել։ Առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալությունները ևս շարունակվել են։

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի պաշտոնանկ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ինչպես նաև՝ Թուրքիայի կառավարության հրաժարականը։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին՝ կոռուպցիայի և ահաբեկչության հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Իմամօղլուն հերքել էր իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։