ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերիները հավատացին ռուսներին և մինչև վերջ գնացին. Սասուն Միքայելյան

«Ուզում եմ շնորհավորել Վազգենի երկնային ծնունդը, նրա արած գործով, թողած գաղափարով մինչև այսօր ուղղորդվում ենք»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Երբ լրագրողը փորձեց ճշտող հարց ուղղել, Միքայելյանը նշեց․ «Ես եմ խոսո՞ւմ, թե՞ ուղղություն ես ցույց տալիս․․․ որ ասում եմ՝ լսի»։ Հարցին՝ ինչո՞ւ չի բացահայտվում Հոկտեմբերի 27-ը, պատասխանեց․ «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի ու մենք պահանջատեր ենք։ Դա իրավապահների գործն է։ Գործընթացն ընթանում է։ Եթե չբացահայտվի, նման բաները կարող են կրկնվել»։