Սուրեն Պապիկյանը 10 տաշիրցու բռնել է տվել

Այսօր Տաշիրում բնակիչները մերժել են ՔՊ֊ին։

ՔՊ-ականները՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, Տաշիրում արժանացել են սառը ընդունելության և մերժվել տեղի բնակչության կողմից՝ հիասթափված ու գլխիկոր հեռանալով Տաշիրից և հարակից գյուղերից։

ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկել են «Սամվել, վարչապետ», Սուրեն Պապիկյանն էլ ոստիկանություն է կանչել, քաղաքացիներին ասել` քրեական հանցագործություն են կատարում։

Մեր տեղեկություններով` քննչական կոմիտեն պատրաստվում է վարույթ հարուցել իբրեւ իշխանության քարոզարշավը խոչընդոտելու համար, քաղաքացիներին որպես մեղադրյալ ներգրավվել։

ՆԳՆ֊ից մեր հարցին ի պատասխան քանի՞ անձ է բերման ենթարկվել, պատասխանեցին. «ՆԳՆ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։