Չարենցվանում «Հայաստան» դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղվեց, թե ինչո՞ւ ինքը 2020 թվականին պատերազմը չի կանգնեցրել:
Նա պատասխանել է. «Այդ ժամանակ պաշտոն չունեի: Փորձեցինք Ղարաբաղում ինչ-որ բան անել, բայց ամեն ինչ արեցին, որ հնարավորություն չունենանք որևէ կերպ ազդելու պրոցեսի վրա: Նույնիսկ մի պահ մտածեցի, որ պետք է Մոսկվա թռչել և փորձել գործընկերներին համոզել, որ հնարավորինս արագ պատերազմը կանգնեցվի: Բայց քովիդի ժամանակ էր և առանց թեստերի հնարավոր չէր ինքնաթիռ նստել: Լրիվ առողջ էի, հանձնել եմ թեստը, բայց ստացել եմ պատասխան, որ ես ունեմ քովիդ»,- հայտարարել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրանից հետո ինքը մի քանի անգամ թեստեր է արել, որոնք բոլորն էլ բացասական են ցույց տվել: «Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ նույնիսկ իմ կապերով պատերզմը կանգնեցնելու հնարավորթյուն չունենամ»,- հավելել է Քոչարյանը:





