Երբ հարցնում են՝ իսկ ո՞ւմ եմ ընտրելու։
Չգիտեմ՝ ում եմ ընտրելու, բայց հստակ գիտեմ՝ ում չեմ ընտրելու։
Չեմ ընտրելու դավաճանին։
Չեմ ընտրելու երկիրս վաճառողին։
Չեմ ընտրելու նրան, ով անտարբեր հետևեց ազգիս երիտասարդության կորստին, ով ընդարձակեց Եռաբլուրի սահմանները։
Չեմ ընտրելու հայոց բանակը թուլացնողին։
Չեմ ընտրելու սուտը, հիստերիան ու ցինիզմը։
Չեմ ընտրելու ազգիս պառակտողին ու ատելություն սերմանողին։
Չեմ ընտրելու նրան, ով ծառայեց թշնամու նպատակներին։
Չեմ ընտրելու նրան, ով Բաքվի բանտերում հայ գերիներին թողեց անտեր։
Չեմ ընտրելու նրան, ով երկիրս կանգնեցրեց լրջագույն վտանգների առաջ։
Չեմ ընտրելու այլասերվածությունն ու թմրամոլությունը։
Չեմ ընտրելու հայոց պատմությունը խեղաթյուրողին։
Չեմ ընտրելու հավատս ու եկեղեցիս պղծողին։
Եվ ամենակարևորը՝
չեմ ընտրելու նրան, ով ժողովրդից խլեց արժանապատիվ ու անվտանգ ապագայի հավատը։
Արմինե Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից





